Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

90 մշակութային գործիչներ ստորագրել են հակապատերազմական նամակի ներքո

90 մշակութային գործիչներ ստորագրել են հակապատերազմական նամակի ներքո
14.03.2014 | 19:53

Ռուս մշակույթի գործիչները բաց նամակ են հղել` առաջարկելով անցկացնել ՌԴ-ի և ՈՒկրաինայի մտավորականների համաժողով` «Ընդդեմ պատերազմի, ընդդեմ ՌԴ-ի մեկուսացման, ընդդեմ ամբողջատիրության վերականգնման» կարգախոսով: Տեքստը հրապարակվել է Новая газета կայքում:

Հայտարարության մեջ նշված է, որ տեղի է ունենում փաստացի Ղրիմի բռնակցում «Պաշտպանենք ռուսներին Ղրիմում, ինչպես նաև` բոլոր ուկրաինացիներին՝ ՈՒկրաինայում, նոր, ֆաշիստական, անօրինական ռեժիմից» կարգախոսի ներքո:
Նամակում նշված է, որ «ՌԴ-ն թավալգլոր գնում է Արևմուտքի հետ մի նոր Սառը պատերազմի, որի հարուցած խոչընդոտները դժվար է կանխատեսել»: Մտավորականության կարծիքը լսելի դարձնելու համար, որոնք համաձայն չեն իրականացվող քաղաքականությանը, առաջարկվել է անցկացնել համաժողով: Այնտեղ մշակույթի գործիչները պատրաստվում են արտահայտել իրենց վերաբերմունքը տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ և փնտրել ելքեր՝ տեսանելի ապագայում երկրի հեռանկարի և արժանապատիվ կյանքի համար: Նրանք առաջարկել են դադարեցնել նաև քարոզչական հիստերիան: Նամակը ստորագրողների թվում են՝ ռեժիսորներ Հարի Բարդինը, Լիա Ախեջակովան, Ադոլֆ Շապիրոն, գրող Վլադիմիր Վոյնովիչը, այլք:

Դիտվել է՝ 891

Մեկնաբանություններ